ՆորություններՔո ձայնը

Կոչ եմ անում միանալ իրավապաշտպանների ակցիային ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման

Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 17֊ին դատավորը կարդալու է վճիռը Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման եւ կալանքի վերաբերյալ։

«Լրագորողները հանուն մարդու իրավունքների» շարունակում են պայքարը արդարադատության համար։ Մարտի 1֊ի զոհերի ծնողները, բռնությունների հետեւանքով վիրավորվածները, այդ գործով քաղբանտարկյալները, հազարավոր տուժածներ, ունեզրկվածներ եւ հալածվածները, մեր ամբողջ ազգը մի բան է ուզում. որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա հանցակիցները պատասխան տան սեփական ժողովրդի դեմ կատարած ոճրագործության համար, որպեսզի երբեք այլեւս Հայաստանի որրեւէ իշխանավոր չհամարձակվի սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տալ կամ բիրտ ուժով ճնշել մեր ժողովրդի ազատությունը։

Կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին, ժողովրդավարության եւ արդարադատության համար պայքարող բոլոր քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին միանալ իրավապաշտպանների ակցիային եւ հավաքվել դատարանի առաջ սեպտեմբերի 17֊ին ժամը 12։00֊ին ։

Եթե դատավորը պահպանի կալանքը, ինչը թույլ կտա սկսել արդար դատավարությունը, առաջարկում եմ բոլորովս երթով գնանք դեպի Մյասնիկայնի արձանը եւ զեկուցենք ժողովրդավարության համար կյանք տված մեր ընկերներին, որ պայքարը արդարադատության հաստատման համար առաջ է գնում։ Հակառակ դեպքում տեղում կորոշենք մեր հետագա գործողությունները։

Ավելին
Back to top button
Close