ՆորություններՔո ձայնը

Ավետիք Իշխանյանը մանրամասներ է պատմում Փաշինյան-քաղհասարակություն հանդիպման մասին

Ս․թ․ սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես էլ էի հրավիրված։ Կազմակերպիչները հայտարարեցին, որ հանդիպման ձևաչափն , այպես կոչված «Chatham House» տարբերակով է, այսինքն քննարկումը կրում է փակ բնույթ։ Այնպես որ , ես չէի անդրադառնա հանդիպմանը քննարկվող հարցերին, եթե արտահոսք չլիներ, և որոշ հարցեր համատեքստից կտրված, այսինքն աղավաղված չներկայացվեին։

Այսպես, մասնակիցներից մեկը հարցրեց , թե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը չպե՞տք է պաշտպանի փոքրամասնությունների, մասնավորապես խոցելի խմբերի իրավունքները;
Նիկոլ Փաշինյանի պատասխանի իմաստը հետևյալն էր․ «․․․մեր հասարակությունը դեռ պետք է հասկանա, թե ո՞վ է մարդը․․․» , և օրինակ բերեց, թե հասարակության որոշ շերտեր այն դեռևս չեն պատկերացնում։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու հանդիպումն ավելի լայն չէր և թե ինչու էր այն փակ՝ համաձայն եմ։

Ավելին
Back to top button
Close