ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Դուք անելիք չունեք խորհրդարանում, պետք է վայր դնեք ձեր մանդատները․ Արայիկ Պապիկյանը՝ Արարատ Միրզոյանին

«Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ դատապարտյալի, մեր՝ իշխանության պատասխանատվություն այդտեղ չկա: Մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք և ցուցակով ձերբակալելու…»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը վերաբերող հարցին:

«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահի այս հայտարարությանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը նշել է.

«Եթե ես չպատկերացնեի այն ենթատեքստը, որի շրջանակներում Արարատ Միրզոյանը հայտարարություն է արել, եւ իրավիճակին ծանոթ չլինեի, ապա ուղղակի շատ կարճ կասեի՝ հավանաբար Ազգային ժողովի նախագահ դառնալը եղել է Արարատ Միրզոյանի վաղեմի երազանքը, ինքը հասել է իր նպատակին, մնացած հարցերը իրեն չեն հետաքրքրում: Բայց մենք պետք է հասկանանք, որ գոնե Սահմանադրությամբ, մենք խորհրդարանական երկիր ենք: Չի կարող նման հայտարարություն անող պաշտոնատար անձը ձեռքերը լվանալ երկրի համար ճակատագրական հարցերի լուծումներից: Ենթադրաբար, պարոն Միրզոյանը ցանկացել է ասել, որ մենք դատական իշխանության գործառույթներին չենք միջամտում: Իրավունքի տեսակետից, իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսակետից, այո, դա այդպես պետք է լինի: Բայց նույն այդ իշխանությունների տարանջատման սկզբունքը պարտադրում է խորհրդարանական պետության խորհրդարանին ստեղծել բավարար եւ ամուր հիմքեր երեք իշխանությունների բնականոն գործունեության համար: Երաշխիքներ են պետք, որը Արարատ Միրզոյանի ղեկավարած խորհրդարանը չի կատարել»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև։

 

Ավելին
Back to top button
Close