Նորություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. անչափահաս տղան հոր Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Սևակ Դ-ն իր վարած Mercedes մակնիշի 34 QՏ 367 համարանիշի ավտոմեքենայով Գանձակ գյուղից դեպի Սարուխան գյուղ տանող ճանապարհի 0.8 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող դաշտամիջյան տարածքում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Սևակ Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրասվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ստեփանյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Back to top button