ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Ամուլսարի հարցը կախված չէ անձանցից

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին, թե արդյոք նախաձեռնվող ակցիաները, ավտոերթերը կարող են որևէ բան փոխել Ամուլսարի գործընթացում, արձագանքեց.

«Եթե գործընթացը կախված լիներ անձերի որոշումից, ակցիաները, քաղաքացիների պահանջը կարող է փոխել և պետք է փոխի, բայց երբ գործընթացը կախված է օրենքներից և այլ իրավական հիմքերի առկայությունից կամ բացակայությունից, ապա այդ պարագայում, կարծում եմ, որ հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հանրային լուրջ դիմակայությունների վտանգ չեն  տեսնում, պատգամավորն արձագանքեց.

«Հանրային լուրջ ընդվզումների վտանգ չեմ տեսնում, բայց դեռ ամբողջապես չենք կարողացել բացատրել մեր սիրելի ջերմուկցիներին,  թե ինչում է կայանում այդ որոշումը կայացնելու տրամաբանությունը, այսինքն դա ոչ թե ցանկության հարց է, այլ իրավական գործընթաց, որ  ոչ թե անձն է որոշում, այլ համակարգը»,- ընդգծեց նա:

 

Ավելին
Back to top button
Close