ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Ակտիվ քաղաքականություն են վերադառնում վարձու ցուցարարներով

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այլ բան չէր կարող հայտարարել, որովհետև այս դատավարության ընթացքում կհրապարակվեն այնպիսի փաստեր, որոնց հետ բոլորս ծանոթ չենք, բայց սպասում ենք»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն՝ անդրադառնալով Մարտի մեկի գործով դատավարությանը և Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե սա անկախ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես ամենախայտառակ դատավարություն:

Հասարակությունը և բոլորս գիտենք՝ ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչի է նա ընդունակ, և նրա կառավարման տարիներին ինչեր են տեղի ունեցել:

«Ես չեմ կարծում, որ ակտիվ քաղաքականություն են վերադառնում վարձու ցուցարարների աջակցությամբ կամ այնպիսի մարդկանց աջակցությամբ, ովքեր դատարանի բակում հարվածում են քաղաքացիների և բերման են ենթարկվում»,- անդրադառնալով թեժ քաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարություններին՝ նշեց Դավոյանը:

Պատգամավորի խոսքերով՝ ՀՀ քաղաքացիները վաղուց գնահատական են տվել թե՛ Քոչարյանին, թե՛ նրան աջակցող մարդկանց:

 

Ավելին
Back to top button
Close