ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Բնապահպանական շարժումը շատ հզոր է. Նիկոլն իրավունք չունի կատակելու

«Ճիշտն ասած, ես այդպես էլ չկարողացա մինչև վերջ հասկանալ Փաշինյանի մոտիվացիան… կարծես թե փորձում է հետաձգել՝ համոզելով, որ մեկ տարի չի լինի շինարարություն, բայց կոնկրետ հարցերի շուրջ դիրքորոշում չի հայտնում. սա է շատ հետաքրքիր»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ըստ քաղաքագետի՝ բնապահպանական շարժումը շատ հզոր բան է մանավանդ Հայաստանի համար, և այս իշխանությունն իրավունք չունի կատակելու բնապահպանական հարցերի հետ:

«Այս գաղափարը նրանով է ուժեղ, որովհետև այսօրվա հեղափոխական իշխանության կորիզը ծնվել է այդ պայքարներում»:

«Մենք տեսել ենք՝ պատգամավորները նստած էին խորհրդարանում 10 տարի, բայց ժողովուրդն այդ մարդկանց հասկացրեց, որ այդ վարչապետին՝ Սերժ Սարգսյանին, որ դուք նշանակել եք, ճիշտ չէ, պիտի ուրիշին նշանակեք, հանգիստ նշանակեցին, չէ՞»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե հնչում են մեղադրանքներ, որ նախկին իշխանությունների կառավարման օրոք ակնհայտ ապօրինություններ գործած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը դանդաղում է, նաև որ ընտրողաբար են վերաբերվում, Մանվել Սարգսյանը նշեց, որ ինչ-որ բաներ արվում է, բայց խնդիրն այն է, որ դա անհասկանալի է հանրության համար:

«Պառլամենտը պետք է տար սխեման, այդ խաղի կանոնները, որով այն մարդիկ, ովքեր որ կոռուպցիոներ էին, օլիգարխներ և ուրիշներ, ինչպես են վերադարձնում այն գումարները, որոնք որ անօրինական ձևով խլել են ժողովրդից: Չկա այդ բաները, հենց այդպես վերադարձնում են… և քանի որ սրանք չկան, տոտալ անորոշություն է այս երկրում»:

Ավելին
Back to top button
Close