ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Կինը ծովափին շիշ է գտել, որի մեջ եղել է նամակ, գումար եւ տարօրինակ փոշի

Ֆլորիդայի Ուոլթոն շրջանի ոստիկանության սերժանտ Պաուլա Փենդլթոնը Մեքսիկական ծովածոցի ափերից մեկում շիշ է գտել, որ մեջ նամակ է եղել: Կարդալով ուղերձը՝ նա չի կարողացել զսպել արցունքները եւ գրառում է կատարել, որը հրապարակել է ոստիկանության բաժանմունքի Facebook-ի էջում:

Պարզվել է, որ տարօրինակ փոշին եղել է Բրայան Մալինս անունով 50-ամյա տղամարդու անթեղը, ով վաղաժամ մահացել է 2019թ.-ի մարտի 9-ին: Բրայանի դիափոշին շշի մեջ է լցրել նրա մայրը: Վերջինս գրել է, որ իր որդին շատ էր սիրում ճամփորդել, եւ այդ կերպ նա կարող է աշխարհ «տեսնել» նաեւ մահից հետո:

Մայրը շիշը գտնողին խնդրել է պատասխան նամակ գրել իրեն, իսկ Բրայանի անթեղը կրկին հանձնել ծովի ջրերին՝ հետագա ճամփորդության:

Սերժանտ Պաուլան այդպես էլ վարվել է: Նա շիշը հանձնել է իր նավապետ ընկերոջը, ով այն նետել է ծովածոցի ջրերի մեջ:

Փենդլթոնը նաեւ նամակ է գրել մահացած տղամարդու ընտանիքին, որի անդամներն այն հրապարակել են Facebook-ում՝ երախտագիտության խոսքերով:

«Ես գտա ձեր նամակը եւ լաց եղա…Ես այժմ նամակն ու գումարը դնում եմ շշի մեջ եւ հանձնում իմ ընկերներից մեկին, ով Բրայանին կրկին ծով կուղարկի, որպեսզի նա կարողանա ճանապարհորդել եւ ուսումնասիրել այս մեծ աշխարհը»,- նշված է Պաուլա Փենդլթոնի պատասխան նամակում:

 

forumdaily.com

Ավելին
Back to top button
Close