ՄիջազգայինՆորություններ

Բելառուսում 2-ամյա աղջիկը պատահաբար սպանել է մորը՝ սեղմելով մեքենայի պատուհանի կոճակը

21-ամյա Յուլյա Շարկոն մահացել է իր ծննդյան օրը՝ Բելառուսի Ստարոյե սելո ավանում:

Երիտասարդ կինը փորձել է իր BMW մակնիշի մեքենայի առջեւի նստատեղին կից պատուհանից դուրս բերել 2-ամյա դստերը, սակայն վերջինս պատահաբար սեղմել է կոճակը եւ պատուհանը փակվել է՝ մամլելով Յուլյայի պարանոցը:

Ամուսինը՝ Արթուրը, կնոջը հայտնաբերել է գիտակցությունը կորցրած վիճակում:

Բրեստի շրջանային հիվանդանոցում կնոջ կյանքը փրկելու ջանքերն ապարդյուն են անցել: Յուլյան մահացել է միջադեպից 8 օր անց, քանի որ նրա գլխուղեղը խիստ վնասվել է շնչերակի սեղմման հետեւանքով:

Զույգի խնամքին կար 2 երեխա՝ Մարգարիտան եւ Մարիանան:

Քննչական կոմիտեում շարունակում են ուսումնասիրել երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները:

 

 

Աղբյուր՝ lifter.com.ua

Ավելին
Back to top button
Close