ՄիջազգայինՆորություններ

Կրակեք, բայց մի սպանեք. Ֆիլիպինների նախագահը քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների ոտքերին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների ուղղությամբ:

«Կրակե՛ք, բայց մի սպանեք: Կրակեք ոտքերին` հետագայում ազատազրկման չդատապարտվելու համար:

Եթե դուք հարկեր եք վճարում եւ ապուշները կաշառք են ուզում ձեզնից, հարվածե՛ք նրանց»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:

Դուտերտեն հայտարարել է նաեւ, որ օրինախախտ պաշտոնյաների ուղղությամբ կրակ բացած քաղաքացիների հանդեպ կկիրառվի պատժի մի այլ տեսակ «ընդամենը մարմնական լուրջ վնասվածքներ»:

Ավելին
Back to top button
Close