ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Փաշինյանը խզում է իր կապերն այն շարժման հետ, որն իրեն բերեց իշխանության. առճակատում է սկսվում

Հիմա առճակատում է սկսվում շարժման և Նիկոլ Փաշինյանի միջև: Այն շարժման, որի շնորհիվ Փաշինյանը եկավ իշխանության: Այս կարծիքին է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաա Ղուկասյանը: ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նա նշել է.

«Ըստ էության, այդ շարժմանը դեմ դուրս եկավ Փաշինյանը, և այսօր մենք արդեն ունենք կոնֆլիկտ: Հայաստանի պատմության մեջ սա կրկնվող երևույթ է: 1991 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Հայոց համազգային շարժման միջոցով, օգտագործելով այդ շարժումը, հասավ նախագահի պաշտոնին:

ՀՀՇ-ի գլխավոր նպատակներից մեկն էր Հայաստանի և Արցախի միացումը: 92 թվականի մարտ ամսին, ընդամենը 6 ամիս անց, Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի հոդված՝ «Московский комсомолец» թերթում, որտեղ ներկայացրեց իր տեսլականը, ըստ որի, իր կարծիքով, ճիշտ էր, որ Արցախը լինի ինքնավար մարզ՝ Ադրբեջանի կազմում: Այսինքն, ի՞նչ տեղի ունեցավ: Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայոց համազգային շարժման միջև տեղի ունեցավ առճակատում. քաղաքական գործիչը, որը որ օգտագործեց շարժումն իշխանության գալու համար, խզեց իր կապերն այդ շարժման հետ»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button
Close