ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Երկրներ, որտեղ խիստ պատիժների են ենթարկում դպրոցական երեխաներին

Երեխաները կյանքի ծաղիկներ են, իսկ մեծահասակների խնդիրը նրանց աճեցնելն է եւ հրաշալի մանկություն նվիրելը, դաստիարակելն ու հնարավորություններ ընձեռելը: Անկասկած, երեխաների դաստիարակության գործընթացի մեջ է մտնում նաեւ պատիժը, սակայն ժամանակակից հասարակությունն արդեն վաղուց հրաժարվել է երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքից, ծեծից եւ նվաստացումից: Այնուամենայնիվ, մեր մոլորակի վրա դեռեւս կան դպրոցներ, որտեղ կիրառվում են ոչ մարդասիրական պատիժներ:

Պակիստան

Պարզվում է, որ Պակիստանի որոշ շրջաններում երեխաներին ստիպում են Ղուրան կարդալ 8 ժամ շարունակ, եթե նրանք ուշանում են դասերից: Տվյալ պատիժը կիրառվում է անգամ այն դեպքում, երբ ուշացման պատճառը հարգելի է: Այդ պատիժը շատ խիստ է եւ պարտադիր իրագործվում է:

Նամիբիա

Նամիբիայում տարածված է պատիժն իշամեղուների միջոցով: Ինչ-որ հարցում մեղադրվող կամ թերացող երեխային կանգնեցնում են դեմքով դեպի այդ միջատների բույնը: Դա վախ է առաջացնում, երեխաները նաեւ խայթոցներ են ստանում: Այդ պատժին  ավելի հաճախ ենթարկվում են աղջիկները, ովքեր դպրոցներում թաքուն հետեւում են տղաներին: Բանն այն է, որ Նամիբիայում թույլ սեռի ներկայացուցիչներին չեն թույլատրում սովորել դպրոցում:

Մյանմա, Լիբերիա եւ Քենիա 

Նշված երկրների դպրոցներում մինչ օրս ծեծում են մտրակով եւ ձեռնափայտով: Պատիժը կիրառվում է բոլոր համադասարանցիների աչքի առջեւ: Տարածված է նաեւ ականջներից քաշելով պատժելը:

Կորեա

Կորեայում աշակերտներին պատժելու 2 եղանակ կա՝ խմբակային եւ անհատական: Անհատական պատիժը ենթադրում է ցուցափայտով ծեծ  անգամ ամենաչնչին մեղքի դեպքում: Խմբակային պատժի կարող է ենթարկվել ամբողջ դասարանը մեկ աշակերտի թերացման դեպքում. ընդ որում երեխաները պետք է կանգնեն շրջան կազմած՝ ձեռքերը վեր պարզած:

Նեպալ

Նեպալի դպրոցներում կիրառվում է ամենասարսափելի պատիժներից մեկը: Ինչ-որ արարք գործած տղա երեխաներին ստիպում են կնոջ հագուստ կրել, եւ կախված նրանց մեղքի չափաբաժնից, պարտադրում այդպես շրջել 1-ից մինչեւ 5 օր:

Ռուսաստան եւ Ուկրաինա

Այդ երկրներում ուսուցիչները թեեւ չեն հարվածում երեխաներին, սակայն հաճախ զրկում են ընդմիջման գնալու հնարավորությունից կամ դուրս են անում դասասենյակից: Որոշ դպրոցներում գոյություն ունեն, այսպես կոչված, ամոթի, անարգանքի ցուցատախտակներ, որոնց վրա գրվում են երեխաների անունները կամ փակցվում լուսանկարները:

 

Աղբյուր՝ woman.rambler.ru

Ավելին
Back to top button
Close