ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

«Black Ivory». աշխարհի ամենաթանկարժեք սուրճը, որը հավաքում են փղերի գոմաղբի միջից

Աշխարհի ամենաթանկարժեք սուրճը՝ «Black Ivory»-ն, որն արտադրվում է փղերի անմիջական ջանքերով, արդեն մանրածախ վաճառքի է հանվել: Այդ սուրճի 1 կգ-ն արժե 1.100 ԱՄՆ դոլար: Այն պատրաստվում է սուրճի պտուղներից եւ վերամշակվում փղերի կողմից:

Anantara Hotel-ի հայտարարության համաձայն, լավագույն սուրճն աճում է Չանգ Ռայ հանգստավայրում: Այդ ընկերությանը պատկանող փղերի հսկայական ճամբարում ստեղծվում է սուրճի «Black Ivory» բացառիկ տեսակը: Այդ տեսակի մեկ բաժակ սուրճն արժե 50 ԱՄՆ դոլար:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարսողության ընթացքում փղի ֆերմենտները քայքայում են սուրճի հատիկների սպիտակուցը: Քանի որ սպիտակուցը սուրճի դառնության համար պատասխանատու հիմնական գործոններից է, սպիտակուցի ցածր պարունակությունն ըմպելիքը զերծ է պահում դառնությունից:  Համեմատության համար նշենք, որ ասիական ցիվետների վերամշակած սուրճի 1կգ-ն արժե 500-600 ԱՄՆ դոլար: Այն մշակվում, մարսողությամբ յուրացվում է ցիվետ կոչվող կենդանիների կողմից, եւ արտադրվում է նույն տեխնոլոգիայով.  կենդանին ուտում է սուրճի հատիկները եւ մարսողական գործընթացի ժամանակ քայքայվում է սպիտակուցը:

Այդ յուրահատուկ սուրճի ստեղծման աշխատանքներին 30 փիղ է ընդգրկված: Նախ հավաքում են թայլանդական Արաբիկայի լավագույն սուրճի հատիկները, որոնք աճում են 1.500 մ բարձրության վրա: Փղերը հաճույքով ուտում են հատիկները, այնուհետ դրանք օրգանիզմից դուրս են գալիս բնական ճանապարհով: Աշխատակիցները փղերի թրիքի միջից հավաքում են սուրճի հատիկները եւ չորացնում արեւի տակ:

Շատերը հարց են հնչեցնում. իսկ վտանգավոր չէ՞ արդյոք կոֆեինը փղերի համար:

Anantara Hotel-ի տնօրեն Ջոն Ռոբերտսը նշում է, որ կոֆեինի գոյացության համար անհրաժեշտ է, որ սուրճի հատիկները 70°С-ից բարձր ջերմային ազդեցության ենթարկվեն: Այնպես որ փղերի մոտ կոֆեինից կախվածություն չի առաջանում:

 

Ավելին
Back to top button
Close