Նորություններ

Ջերմուկցիները կանեն իրենց քայլը․ ավտոերթ դեպի Երեւան

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ, այսպիսով` ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆ ջերմուկցւները ևս անում են իրենց ՔԱՅԼԸ։
Սեպտեմբերի 14-ին, Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները, մեծ ավտոերթով գնում են միանալու մայրաքաղաք Երևանում նախատեսվող մեծ քայլերթին` նվիրված ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկությանը։
Կոչ ենք անում միանալ այդ խաղաղ ակցիային, որը ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր Հայրենիքի։

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆ ջերմուկցիները դեռ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը հանձինս վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ։

Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ տրամաբանական շարունակությունն է։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ուստի ՀԱՅՐԵՆԻՔԻ փրկության ճանապարհին մենք այլևս ետ քայլ չունենք։

Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից սեպտեմբերի 14֊ին ժամը 12։00

ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔՈՒՅՐԵՐԻՆ և ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐևՈՐՈՒԹՅԱՆ ԳՒՏԱԿՑՈՒՄՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼՈՒ ԽԱՂԱՂ ՔԱՅԼԵՐԹԻ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ։

ԲՈԼՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ և ՀԱՅՐԵՆԱՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՉԱՓ ԿԱՐևՈՐ Է ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ»։

Ավելին
Back to top button
Close