Նորություններ

«Վարչապետը չի տիրապետում իրավիճակին, և եթե ժողովուրդը դեմ է, այդ հանքը չի կարող ուղղակի շահագործվել». Սուրեն Սահակյան

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք հնարավոր բոլոր քայլերին Ամուլսարի շահագործումը թույլ չտալու համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը:

Անդրադառնալով երեկ ԱԺ-ի բակից մեկնարկած հանրային երթին՝ ի պաշտպանություն Ամուլսարի, Սուրեն Սահակյանն ընդգծեց.

«Ճիշտ ուղու վրա ենք, որ ամեն մեկն իր առաջարկն է հանրային օրակարգ բերում, որի շուրջ համախմբվում են, ով համաձայն է, և ես հույս ունեմ, որ հարցը դրական է լուծվելու, այսինքն այն պահանջներին համահունչ, ինչի վերաբերյալ էր երեկվա երթը»:

Սահակյանի խոսքերով՝ Ամուլսարի շահագործման արգելքի համար տասնյակ իրավական հիմքեր կային, որոնցից մատնանշում է երկուսը. նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքները և հանքը շահագործելու դեպքում եղածից տարբերվող նախագծի հնարավորությունը:

Դիտարկմանը՝ եթե իշխանությունը շարունակի իր դիրքորոշումն այս հարցում, ինչպիսի զարգացումների ականատես կլինենք, «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավարը շեշտեց.

«Վարչապետը չի տիրապետում իրավիճակին, և եթե ժողովուրդը դեմ է, այդ հանքը չի կարող ուղղակի շահագործվել»:

Ավելին
Back to top button