Նորություններ

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում Հոկտեմբերյանի գինու գործարանում ավտոբուսը քարերի վրայից սահել և ընկել է վարորդի վրա. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ու դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:25-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի «ՄԱՊ» գործարանին պատկանող խաղողի մթերման կետում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է հատկ կարևոր գործերով քննիչ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15:00-ի սահմաններում Այգեվան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործորան» ՓԲԸ-ի չգործող խաղողի մթերման կետի տարածքում Բամբակաշատ գյուղի բնակիչ, 53-ամյա Արտակ Սարգսյանը իրեն ամրացված «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող ԼԱԶ 699 –Ռ մակնիշի 496 ՍԼ 28 համարանիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանելու ժամանակ ավտոբուսի հետնամասը սահել է քարերի վրայից և ընկել Ա. Սարգսյանի վրա, ինչի հետևանքով Ա. Սարգսյանը գլխի շրջանում ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՄԱՊ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Ավելին
Back to top button