Նորություններ

«Մեղադրյա՛լ Քոչարյան, տղամարդկություն ունեցիր եւ քո խստագույն պատիժը կրի». Քլոյանը՝ դատարանում

Դատարանում այսօր ելույթ ունեցան Մարտի մեկի զոհերի իրավահաջորդները: Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հնարավորություն ունեցավ դիմելու մեղադրյալ Քոչարյանին.

«Մեղադրյա՛լ Քոչարյան, դու ու Սերժը մտերիմներ էիք, մի հող ու ջրի մարդ էիք, ի՞նչն էր խանգարում գոնե ձեւականորեն ասեիր՝ ա՛յ Սերժ արի, էս Մարտի մեկի էջը բացահայտենք: Ձեւականորեն գոնե երկու «պրապրշիկի» դատեիք եւ ասեիր՝ սրանք են մեղավորները, սրանք են սպանել ձեր երեխանեին: Տասը տարի մատը մատիդ չեք տվել, հիմա ասում եք՝ ով է մեղավոր, բացահայտե՞ք, դե դուք բացահայտեի՛ք: Մեր գործը  դարակներում գցած ա եղել: Անգամ էդ ժամանակ Սերժ Սարգսյանը մի օր խորհրդակցության հրավիրեց ուժայիններին, թե՝ շուտ բացահայտեք Մարտի մեկը: Այնինչ դա շոու էր:

Ես մի անգամ ասել եմ, որ մարտի մեկի ժամը 9-ը հավասարեցնում եմ 1941 թ-ին. Չեք պատկերացնում վերեւի պատրոնները, ավտոմատները, հատուկ միջոցները, կիրառեցիք ժողովրդի վրա: Էդ ժամանակ ասում էին՝ ցուցարարները կրակում էին ժողովրդի վրա:

Հինգ անգամ եղել եմ ՀՔԾ-ում, հինգ անգամ էլ նոր քննիչներ են եղել: Ես գրավոր գրել եմ՝ ինչ գիտեմ, ով է իմ երեխին սպանել, մահվան տեղը, ժամը, անուն-ազգանունով, թե որտեղ են գնդակահարել: Անտեսվել է այդ բոլորը:

Մեղադրյա՛լ Քոչարյան, դուք ասել եք՝ ես տղամարդ եմ: Իհարկե տղամարդ ես, տղամարդկություն ունեցիր եւ քո խստագույն պատիժը կրի»:

 

Ավելին
Back to top button