Նորություններ

«Մեր բաժին հեղափոխությունը դեռ սաղմնային փուլում է». «zaQARyan construction solutions» ընկերության առաջին քայլերը

Ամիսներ առաջ տնտեսական հեղափոխություն իրականացնելու վարչապետի կոչերին ընդառաջ Էդգար Զաքարյանը որոշեց կատարել իր քայլը: Ֆեյսբուքի իր էջում հայտարարեց՝ խոսելու ժամանակն արդեն անցել է, պետք է սկսել գործել:

Հայտարարությունից օրեր անց միավորելով ընկերներին՝ Էդգարը հիմնադրեց «zaQARyan construction solutions» ընկերությունը: Զբաղվում են կապիտալ շինարարությամբ:

Սակայն բուն գործունեությունից զատ ընկերությունն ունի մեկ այլ գլխավոր նպատակ՝ զարգացնել բաժնեմասային ընկերությունների մշակույթը մեր երկրում:

Էդգարը համոզված է՝ փոքր դրամագլուխների միավորումն ավելի մեծ կապիտալ ստեղծելու նպատակով նպաստավոր է և՛ ներդրումների, և՛ առավել հաջողված բիզնես գործունեություն իրականացնելու համար: Հեռանկարի առումով Էդգարն ու իր թիմը լավատես են:

Երկար տարիներ ոլորտում փորձ կուտակելով՝ Էդգարն ու ընկերները բիզնես գործունեություն սկսելու նպատակը վաղուց են ունեցել, նոր իրողությունները մեկնարկի լավագույն մոտիվացիան դարձան:

«Մեր բաժին հեղափոխությունը դեռ սաղմնային փուլում է»,- ընդգծում է Էդգարն ու պատմում 3 ամսում իրենց քայլերի մասին:

Պետության զարգացման համար ընկերության հիմնադիրը շատ է կարևորում հատկապես շինարարության դերը, վստահեցնում է՝ շինարարական բումը մեր երկրում արդեն մեկնարկել է:

Back to top button
Close