Նորություններ

Զբոսաշրջիկի ուսապարկից փորձել էր գողություն անել

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Անհապաղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում գողության փորձ կատարելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց բաժին։

Պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում նա մոտեցել է մի զբոսաշրջիկի և փորձել նրա ուսապարկից ինչ-որ բան գաղտնի հափշտակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին ու հաղորդում ընդունել։
Նախապատրաստվում են նյութեր:

Back to top button
Close