ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

77գ.-ից մինչեւ 19 կգ ոսկի. ստրուկների արժեքը Հին Հռոմի շուկայում

Հին Հռոմում ստրկությունը սովորական երեւույթ էր, եւ հին եվրոպացիներն առանց որեւէ խնդրի մարդկանց բաժանում էին խմբերի: Հռոմեացիներն առանց խղճի խայթի ստրկացնում էին ամբողջ ժողովուրդների եւ ցեղերի, քանի որ համարում էին, որ իրենց երկիրն ու մշակույթը լավագույնն է աշխարհում, իսկ մյուսներն ուղղակի բարբարոսներ են:

Իսկ ի՞նչ անել բարբարոսների հետ. կամ պետք է ամբողջությամբ բնաջնջեին, կամ ինտեգրեին հասարակության մեջ: Ստրկության ինստիտուտը հպատակեցված ցեղերի համար դարձավ «սոցիալական վերելակ»: Ջանասեր եւ եռանդուն ստրուկը կարող էր ազատ մարդ դառնալ եւ քաղաքացիություն ապահովել իր համար: Նման միլիոնավոր օրինակներ կան: Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացիների 90%-ը «ստրկական» արմատներ ուներ:

Ստրուկների մեծ մասը պատերազմների ժամանակ նվաճված եւ ստրկացված բարբարոս ցեղեր էին: Իհարկե, հռոմեացիները պատերազմում էին ոչ միայն թույլ ցեղերի դեմ. հունական թագավորությունները եւս դարձան ստրկական աշխատուժի մատակարար, սակայն ուրիշ ուղղվածության:

Художник: Гюстав Буланже Кларен Родольф

Ի՞նչ կարող էր անել ստրուկը Գալիայից. կռվել, բեռներ ու ծանրություն կրել, հող վարել, իսկ հույնը կարող էր դառնալ գրագիր կամ զբաղվել ուրիշ մտավոր աշխատանքով: Նման աշխատողներն ավելի գնահատված եւ պահանջված էին: Այդ պատճառով էլ շուկայում ստրուկների գները խիստ տարբեր էին՝ 100-ից մինչեւ 25.000 ռուբլի՝ ոսկով, եթե հաշվարկ կատարենք ժամանակակից փոխարժեքով:

Ստրուկների գինը սահմանված էր մինայով, տաղանդով եւ սեստերցիայով. 1 մինան մոտ 35 ռուբլի էր՝ ոսկով, իսկ 1 ոսկե ռուբլին համարժեք էր 0,77գ. մաքուր ոսկուն:

Հին Հռոմի բնակչության շուրջ 15%-ը ստրուկ էր, եւ նրանց մեծ մասը համարվում էր էժան աշխատուժ: Ի դեպ, այս թվերն ի հայտ են եկել ոչ շատ վաղուց. նախկինում պատմաբաններն ասում էին, որ ստրուկները կազմել են ընդհանուր բնակչության մոտ 40%-ը:

Ստրուկները դարձել էին հռոմեացիների տնտեսության հողագործության ճյուղի հիմքը: Շատերն աշխատում էին հանքերում: Ամենաքիչը «ընտանեկան» ստրուկներն էին՝ գրագիրները եւ ծառաները, որոնց գնում էին միայն շատ հարուստ եւ գործարար քաղաքացիները. չէ՞ որ նրանց գինը, կախված ունակություններից, հասնում էր մինչեւ 5000 ռուբլի՝ ոսկով:

Художник: Жан-Леон Жером

Գլադիատորներն այլ պատմություն են: Այդ «մասնագիտությունը» պատված է այնպիսի առասպելներով եւ ստերով, որ դրանց հերքման համար մեկ առանձին հոդված է անհրաժեշտ: Հռոմեական գլադիատորները չէին կռվում մինչեւ մեռնելը, թեեւ նման դեպքեր եւս եղել են: Նրանց կարելի է համեմատել բռնցքամարտի եւ խառը մենամարտերի ժամանակակից աստղերի հետ, որոնց ժողովուրդը սիրում է եւ օգտագործում են գովազդային նկատակներով:

Ստրուկ-գլադիատորը հաճախ տիրոջը փրկագին էր վճարում եւ դառնում կրտսեր մարտիկների մարզիչ, կամ այլ աշխատանքով էր զբաղվում: Օրինակ, Սպարտակը դարձավ ազատ մարդ եւ որոշեց իրեն փորձել զորապետի դերում, սակայն դա նրա մոտ չստացվեց:

Художник: Жан-Леон Жером

Լավ մարտիկը շատ թանկ արժեր. չէ՞ որ անհրաժեշտ էր նրան մարզել, վարժեցնել եւ հետեւել զարգացմանը: Մարտերին նախորդում էին ամիսներ տեւող ծանր մարզումները, որոնց ընթացքում գլադիատորը պետք է լավ սնվեր եւ քներ: 20-30 մենամարտից հետո գլադիատորը բավականին շատ գումար էր վաստակում փրկագնի համար, իսկ 50 մարտից հետո նա «կենդանի լեգենդ» էր դառնում: Նորեկին կարելի էր գնել ոսկե 1000 ռուբլով: Ամեն ինչ կախված էր ֆիզիկական տվյալներից եւ մարտական հմտություններից:

Հասարակաց տներում եւս կային բազմաթիվ ստրկուհիներ: Նրանց պահելը շատ ծախսատար էր, սակայն նման «ներդրումներն» արագ փոխհատուցվում էին: Գեղեցիկ աղջիկն արժեր 1000 ռուբլի՝ ոսկով, իսկ կրթված օրիորդը, ով կարողանում էր ինչ-որ երաժշտական գործիքով նվագել, վաճառվում էր արդեն 3000 ոսկե ռուբլով: Ամենաբարձր գինն ունեին կրթություն ստացած աղջիկները Հունաստանից, որոնց ձեռք էին բերում որոշ ցանկասեր վաճառականներ մի ամբողջ կալվածքի գնով:

Художник: Жан-Леон Жером

 

Աղբյուր՝  zen.yandex.ru

Ավելին
Back to top button
Close