Նորություններ

Սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է. Ամբաստանյալ Քոչարյան

Ամբաստանյալ Ռ. Քոչարյանը օգտվելով դատարանում իր խոսքի իրավունքից, հայտարարեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը ամենախայտառակ քրեական գործն է  հայոց պատմության մեջ:

«Որեւէ խախտման հնարավորություն բաց չեն թողել, քաղաքական հետապնդման էլեմենտներ են պարունակում:

Մեկ-մեկ մտածում ես, եթե քո նկատմամբ՝ որպես նախկին նախագահ,  այսպիսի չարաշահումներ են կատարել…դատախազության համար հասկանում եմ մի բան, որ  օրենքը ոնց որ պլաստիլին լինի, ոնց  ուզես՝ կմեկնաբանես:

Իմ տպավարությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է  նշվելու, եւ ունենալու է իր բացասական եւ դրական հերոսները: Չեմ կասկածում՝ ովքեր են լինելու բացասական հերոսները: Դուք եւս մեկն եք, որ գրում է հերթական էջը, թե ինչպիսին է լինելու այս քրեական գործը, կախված է  նաեւ ձեզանից»,-դիմեց Քոչարյանը դատավորին:

Ավելին
Back to top button