Նորություններ

Դ. Շահնազարյանը, Խ. Սուքիասյանը Մարտի 1-ին կոչ են արել տեղափոխվել եւ չգնալ բախման, Փաշինյանը հրահանգել է մնալ տեղում

Ռ. Քոչարյանի որդուն, ով դատարանի բակում էր, լրագրողները հարցրել են՝ ինչ է կարծում այն մասին, որ հայտարարում են՝ Մարտի մեկի գլխավոր մեղավորը իր հայրն է եւ պետք է մնա անազատության մեջ:

Լեւոն Քոչարյանը պատասխանել է.

«Իսկ այդ մարդիկ մի վայրկյան չե՞ն ուզում հասկանալ, որ Մարտի մեկ է եղել, մարդ է  հավաքվել, ընդդիմության շարքերից եղել են Դավիթ Շահնազարյան, Խաչատուր Սուքիասյան, ովքեր ասում էին տեղափոխվենք այլ տեղ: Ինչ-որ մարդիկ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինքն էլ հրահանգ ստանալով նաեւ առաջին նախագահից, ասել են՝ չէ՛, մնացեք տեղում, շարունակեք բարիկադներ կառուցել: Նույն բարոյական առումով այդ մարդիկ հարց չունե՞ն իրենց, օրինակ ինչի՞ համար, ի՞նչ կգնար, եթե լսեին նույն մարդկանց կոչը, ովքեր իրենց մեջ էին ու կոչ էին անում տեղափոխվել եւ չգնալ բախման»:

Ավելին
Back to top button
Close