Նորություններ

«Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ պտի նախագահն ասեր՝ գնացեք, բռնեք այդ մարդուն սպանեք, ունեն… Քոչարյանի որդին՝ Պողոս Պողոսյանի սպանության մասին

Ռ. Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն, այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե տեսել է արդյոք օտարերկրացի վկայի հարցազրույցը, ով պատմում է Պողոս Պողոսյանի սպանության մանրամասները:

Քոչարյանի որդին պատասխանել է.

«Ականատեսն ո՞վ ա, էն Աթաթուրքի երկրպագո՞ւն է, հա՞, ինձ մոտ կասկածներ է հարուցում իր կերպարը, իր հայտնվելը: Թող գործը վերաբացեն, թող նայեն՝ մեր հետ այդ ամեն ինչը կապ չունի: Ինձ թվում է՝ դժբախտ դեպք է եղել, իսկ եթե ինչ-որ հանգամանքներ պարզ չեն մարդկանց համար, դատախազությունը, քննչականը իրանց ձեռքում է, թող գտնեն: Տպավորություն է, որ փորձում են շահարկել, հուզական ֆոնի վրա մարդկանց մոտ զգացումներ առաջացնեն:

Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ պտի նախագահը ասեր՝ գնացեք բռնեք այդ մարդուն սպանեք, ինձ թվում է այդ մարդիկ հիվանդ երեւակայություն ունեն:

Ավելին
Back to top button