Նորություններ

Ռ. Քոչարյանը, Յ. Խաչատուրովը, Ս. Օհանյանը եւ Ա. Գեւորգյանը դատարանում են

Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Ռ. Քոչարյանի գործի լսումն է: Իսկ դատարանի առջեւ ակցիաներ են անում Քոչարյանին ազատություն եւ դատապարտել պահանջող քաղաքացիների խմբերը:

Քիչ առաջ դատարան եկան Մարտի մեկի գործով անցնող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր սկսվել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

 

Ավելին
Back to top button