Նորություններ

«Իմ ժպիտն ամեն ինչ ասում է». Արմեն Գեւորգյանը մասնակցում է Քոչարյանի գործով դատական նիստին

Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Ռ. Քոչարյանի գործի լսումն է: Իսկ դատարանի առջեւ ակցիաներ են անում Քոչարյանին ազատություն եւ դատապարտել պահանջող քաղաքացիների խմբերը:

Քիչ առաջ դատարան եկան Արմեն Գեւորգյանը եւ Սեյրան Օհանյանը:

Լրագրողները նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից  հարցրին, թե ինչ ակնկալիք ու ինչ սպասելիքներ ունեն դատարանից, արդյոք ակնկալում են Քոչարյանի ազատ արձակում:

Արմեն Գեւորգյանը չցանկացավ հարցազրույց տալ, միայն ասաց, որ ժպտում է, եւ ժպիտն ամեն ինչի մասին խոսում է:

Back to top button