ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մահապատիժը ժամանակակից Չինաստանում

Չինաստանն աշխարհի այն 25 երկրների շարքում է, որտեղ ըստ օրենքի հանցագործների նկատմամբ կիրառվում է մահապատիժը: Ժամանակակից աշխարհում մշտական բանավեճեր են այն հարցի շուրջ, թե արդյոք պետությունն իրավունք ունի խլել մարդկային կյանքը: Այդ բանավեճերը բոլոր մակարդակներում քաղաքական օրակարգի մաս են հանդիսանում, եւ այդ հարցի շուրջ կարծիքները հակասական են:

Չինաստանում մահապատժի կիրառման հազարամյա ավանդույթը 

Չինաստանում հանցագործներին սկսել են մահապատժի ենթարկել հազարավոր տարիներ առաջ: Մ.թ.ա IV դարում քաղաքական գործիչ Շան Յանը հիմնել է չինական լեգալիզմը՝ մտքի դասական դպրոցը: Նա եղել է դատական համակարգի ամրապնդման կողմնակից եւ միշտ համարել է, որ ցանկացած իրավիճակում պետության նկատմամբ  հավատարմությունն ավելի բարձր արժեք է, քան ընտանիքի հանդեպ սերը: Այդ պատճառով նա առաջարկում էր պետության թշնամիների հանդեպ կիրառել ամենադաժան պատիժները, այդ թվում մահապատիժը:

Յանն առաջարկում էր պատիժ սահմանել անգամ ամենաչնչին զանցանքների համար: Սակայն այնպես պատահեց, որ հենց Շան Յանին դատապարտեցին մահապատժի եւ կյանքից զրկեցին ամենադաժան եղանակով: Օրենքի համաձայն՝ պատժվեցին նաեւ նրա բոլոր ազգականները: Հանցագործների բոլոր հարազատներին պատժելու օրենքը Չինաստանում գործում էր մինչեւ 1905թ.-ը:

 Պետության շահերը մարդու իրավունքներից բարձր էր դասվում  

XXI դարում մահապատիժը շարունակում է գոյություն ունենալ Չինաստանում: Այն կարեւոր դեր է խաղում չինական պետության քրեական օրենսգրքում: Չինաստանում ամեն ինչ ուղղված է սոցիալիստական հասարակարգի եւ սեփականության պաշտպանությանը: Չինացի փորձագետները, այդ թվում պրոֆեսոր Լյու Ժենվենը, նախանշել են դաժան պատիժներից առավել գթասիրտ մեթոդների անցման ընթացքը: Այդ միտումը Չինաստանի քրեական իրավունքում նկատելի է վերջին 3 տասնամյակի ընթացքում, սակայն մեկ այլ պրոֆեսոր, փորձագետ Ռենվենը նշում է, որ դեռ երկար ժամանակ Չինաստանում մահապատժի ամբողջական արգելք չի լինի: Այնուամենայնիվ,  ՉԺՀ իրավասության ներքո գտնվող Հոնկոնգը եւ Մակաոն մահապատժի արգելք են սահմանել:

Ամենածանր հանցանքը թմրանյութերի մաքսանենգությունն է

Казни в современном Китае

2011թ.-ին Չինաստանում կրճատվեց հանցագործությունների ցանկը, որոնց դեպքում կիրառվում էր մահապատիժը՝ 68-ից դառնալով 55: Ամենածանր հանցանքը, ինչի համար Չինաստանում կարող են մարդուն զրկել կյանքից, հանդիսանում է թմրանյութերի մաքսանենգությունը:

Չինաստանը հարյուրամյակներ շարունակ պայքարում է այդ հանցագործության դեմ: Օփիումի արտադրությունը եւ շրջանառությունը մշտապես եղել է չինացիների թույլ տեղը: Դրան նպաստել է այդ երկրի աշխարհագրական դիրքը:

Չինաստանով է անցնում նաեւ ամբողջ աշխարհի հերոինի տրաֆիկը՝ արտադրողից մինչեւ սպառող, եւ թմրավաճառների ուղիներն անցնում են այդ երկրի տարածքով: Դա է պատճառը, որ չինական կառավարությունը ցանկություն չունի վերացնել մահապատիժը թմրավաճառության համար:

Նման հանցանքի համար մահապատժի կարող են ենթարկվել եւ Չինաստանի քաղաքացիները, եւ օտարերկրացիները: Չինաստանում մարդը կարող է կյանքից զրկվել անգամ 50գ. հերոինի համար: Այդ կերպ է պետությունը պայքարում թմրավաճառության դեմ:

Պատժի մեղմում

Վերջին շրջանում չինական հասարակությունում որոշակի տրանսֆորմացիա է տեղի ունենում: Դա վերաբերում է նաեւ քրեական օրենսդրությանը: Այժմ մահապատիժն անհապաղ չի կիրառվում: 2011թ.-ից սկսած մահապատժի դատապարտված անձի նկատմամբ պատժի կիրառումը հետաձգվում է 2 տարով: Որոշ դեպքերում դատավճիռը կարող են փոխել՝ անձին ենթարկելով 15-20 տարվա ազատազրկման:

Փոխվել են նաեւ պատժի մեթոդները, դրանք ավելի մարդասիրական են դարձել: Այժմ դատապարտյալին կյանքից զրկում են մահացու ներարկման եղանակով: ՉԺՀ-ում գոյություն ունեն նաեւ մահապատժի համար նախատեսված ֆուրգոններ՝ մի ամբողջ հատուկ մոբիլ ստորաբաժանում: Այդ ամենը շոկի է ենթարկում Արեւմտյան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բնակիչներին, սակայն Չինաստանի իշխանությունները կարծում են, որ այդ կերպ նրանք կանխում են մարդկանց՝ հանցագործություն կատարելու ցանկությունը:

Այժմ Չինաստանում ավելի հաճախ են հանդես գալիս մահապատժի դեմ, շատերը ցանկանում են վերացնել այդ դաժան ավանդույթը: Սակայն պարզ է, որ հնարավոր չէ շատ արագ վերափոխել այն, ինչը դարերի խորքից հաստատվել է մարդկանց գիտակցության մեջ: Կանցնի որոշ ժամանակ եւ Չինաստանը, ինչպես շատ այլ պետություններ, մարդկային կյանքը բարձր կդասի իր շահերից:

 

Աղբյուր՝ history-doc.ru

Ավելին
Back to top button
Close