Նորություններ

Քոչարյանի գործը քննող դատարանի բակում բողոքի ակցիաներ են. Դատը չսկսված՝ մեկ քաղաքացու բերման ենթարկեցին

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երևանի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առաջ ակցիա են անում՝ պահանջելով ազատ արձակել Քոչարյանին:

Դատական նիստը դեռ չսկսված ոստիկաններն արդեն մեկ ցուցարարի բերման ենթարկեցին ոստիկանություն: Քաղաքացուն բերման ենթարկելիս նա ընկավ գետնին, ոստիկաններից մեկը՝ քաղաքացու վրա, ապա նրան քարշ տալով նստեցրեցին ոստիկանության մեքենա:

Հարկա  է նշել, որ նույն դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում նաեւ ՀՀ այլ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ Քոչարյանը մնա անազատության մեջ:

«Ռոբ հանցագործ«, «Ռոբ մարդասպան» գրառումներով ցուցապաստառներ են պահում քաղաքացիները: Նրանք այստեղ են՝ ի աջակցություն դատավորի եւ դատարանի, պահանջում են արդարադատություն:

Ավելին
Back to top button