Նորություններ

ԱԺ-ն դադարեցրեց «Իմ քայլի» ցուցակով ընտրված պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները

ԱԺ նիստից առաջ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց.

«Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154 հոդվածի առաջին մասի 6-րդ կետի պահանջով՝ այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները, այս մասին գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Էդգար Առաքելյանին այս ընթացքում համագործակցելու համար»:

Պատգամավորները ծափահարություններով միացան խոսքերին:

Ավելին
Back to top button