ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Այդ մարդն այդպես էլ չհասկացավ, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել». «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Միքայել Մինասյանին

«Ներքին բանավեճերն ուղղակի անհրաժեշտություն են, և ես կարծում եմ, որ այն շրջանակները, որոնք տարբեր հույսեր են փայփայում, սովոր չեն ժողովրդավարությանը, որովհետև նախկինում իշխանությունը միահեծան է եղել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:

Հարցին, թե ի դեմս ՀՀԿ որոշ շրջանակների կամ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմադիր նոր շրջանակների, ճակատների հնարավորություն տեսնո՞ւմ է քաղաքական դաշտում, պատգամավորը նշեց՝ չի կարծում, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ամբողջ իմաստությամբ թույլ կտա հնի վերադարձը:

«Հին ուժերը փորձում են տարբեր կերպ ռեբրենդինգ լինել, նոր անուններ ձեռք բերել, նոր տեսքերով հանդես գալ, որի մեջ է մտնում նաև Սերժ Սարգսյանի փեսայի տեսաուղերձը, սակայն այդ մարդն այդպես էլ չհասկացավ, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել, և իհարկե դժվար է իրենց համար հասկանալ, պետք է ըմբռնումով մոտենալ»:

«Ժողովուրդը ֆիքսել է, թե ովքեր են բոբոները, և չնայած իրենց ունեցած մեդիա և այլ ռեսուրսներին, նրանք որևէ հնարավորություն չունեն դաշտում հայտնվելու»,- հավելեց Սոս Ավետիսյանը:

Ավելին
Back to top button
Close