ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Եթե վարչապետն իր խոսքը պահող լիներ, պետք է հանքն այլևս բացվելու թեման փակվեր». Հայկ Մարտիրոսյան

«Սուտ է, որ չկան իրավական հիմնավորումներ… եթե վարչապետն իր խոսքը պահող լիներ, պետք է հանքը բացվելու թեման այլևս փակվեր, որովհետև, ըստ էության, ՇՄԱԳ-ի փորձաքննությունը ցույց է տվել, որ դա վտանգավոր է»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նշեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությանը, որ Ամուլսարի շահագործման արգելքի համար իրավական հիմքեր չկան:

Հայկ Մարտիրոսյանի խոսքերով՝ այս հարցում կա ակնհայտորեն շատ հստակ մոտեցում և դիրքորոշում, որ ամեն գնով հանքը պետք է բացվի:

«Բոլոր նրանք, ովքեր սատարում են և էական ազդեցություն են ունենալու հանքը բացվելու դեպքում, պետք է օրենքի ողջ խստությամբ պատասխան տան, քանի որ սա լինելու է պետական մասշտաբի հանցագործություն»:

Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին՝ քաղաքագետն ընդգծեց.

«Ինչ կարելի է մտածել մի խորհրդարանի մասին, որը հանրապետական մոդելով է աշխատում, որտեղ գոնե իշխող կուսակցության մեծամասնությունը դակում և դաջում է գործադիրի որոշումները»:

Հարցին, թե նախկին իշխանության որոշ շրջանակների կողմից ընդդիմադիր նոր ճակատների հնարավորություն տեսնո՞ւմ է, Հայկ Մարտիրոսյանը շեշտեց, որ որոշների կողմից ոչ միայն հնարավորություն, այլև ճակատի ստեղծում արդեն տեսնում է, սակայն նրանք երբեք չեն կարող համարվել ընդդիմադիր:

«Ընդդիմությունը կառուցողական նպատակներ ունեցող, իշխանությանը հակադրվող ուժ է, ոչ թե ռևանշիստական, ինչպես իրենք են»:

Ավելին
Back to top button