ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Ամուլսարի հարցից փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել. Հրաչյա Հակոբյան

«Կան մարդիկ, ովքեր օգտվում են առիթից և փորձում են սրել իրավիճակը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Ամուլսարի խնդրին և դրա շուրջ եղած հանրային տրամադրություններին՝ կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հակոբյանի համոզմամբ՝ այդ մարդիկ բոլոր հնարավոր թեմաներն օգտագործում են իրենց ակցիաներն անելու համար:

Մեր դիտարկմանը, թե ովքեր են այդ մարդիկ, Հակոբյանն ասաց՝ ավելի շատ նախկին իշխանությունների ներկայացուցիչները:

«Բոլոր հնարավոր բացթողումները որ կարող են լինել մեր իշխանության օրոք, նախկինները փորձում են օգտագործել: Եվ կան մարդիկ, ովքեր փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել»:

Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր կլինեին իշխանության, նրանք ի շահ Հայաստանի այլ որոշում չէին կարող կայացնել, քան կայացրել է մեր իշխանությունը:

Ինչ վերաբերում է քաղաքական թեժ աշնան վերաբերյալ հայտարարություններին, պատգամավորն ասաց.

«Չակերտավոր ընդդիմադիրներն ամեն սեզոնից առաջ խոստանում են սեզոնային թեժ աշուններ կամ գարուններ, մեկ ասում էին՝ գարնանը բոլոր ուժերը կհամախմբվեն մի մարդու շուրջ, և այս իշխանության վերջը եկել է, հիմա՝ թեժ աշուն, ես որևէ թեժ աշնան ակնկալիք չունեմ»,- եզրափակեց Հակոբյանը:

Ավելին
Back to top button