ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Լեգիտիմության մսխման պրոցես կա. վարչապետի հեղինակության անկում է, լճացում, որը կարող է վերածվել քաոսի»

«Հայաստանի քաղաքական դաշտը նորից լճացման վիճակում է: Սա արդյունք է իշխանության անհետևողականության»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«2018թ. մայիսին հեղափոխության բարձրակետն էր, եթե շարունակվեն նախկին տենդենցները, լճացմանը կարող է փոխարինել քաոսը:

Իշխանությունը չի ցուցաբերում հետևողականություն: «Մերժիր Սերժին» նշանակում էր առաջին հերթին քանդել տնտեսական քրեական համակարգը: Դա քրեաօլիգարխիկ նեգատիվ էկոնոմիկա է, որի ցուցիչները ուրիշ են ստվերում, և դա մենք զգում ենք մեզ վրա միշտ»:

Ըստ Շիրինյանի՝ մենք մերժել ենք Սերժին, բայց ոչ պետական համակարգը, պետական մեքենան նույնն է, մենք ոչ միայն չենք փոխել այդ նույն մեքենան, այլև նույնիսկ նորմալ չենք վերականգնել:

«Եթե հեղափոխություն էր, ուրեմն ստրատեգիական տեղաշարժ պետք է լիներ, գնացքը ռելսերից պետք էր տեղափոխել: Փչացած «Գազելը» դզել-փչել, ռեմոնտ են անում, ինչ էլ անես այդ «Գազելին», այն «Մերսեդես» չի դառնա: Խզում է առաջացել հասարակության բանիմաց մասի միջև»:

Շիրինյանի խոսքերով՝ պետք է փոխել ամբողջ պետական կառավարման համակարգը:

«Հիմա լեգիտիմության մսխման պրոցես կա: Վարչապետի հեղինակության տոկոսային անկում է գնում, որը վտանգավոր է»:

Ավելին
Back to top button
Close