Նորություններ

Հանդիպում «Atlantic Council» ուղեղային կենտրոնի պատվիրակության հետ

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց «Atlantic Council» փորձագիտական կենտրոնի պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց անվտանգության ոլորտի բարեփոխումները, ԱԽ գրասենյակի գործունեությունը և առկա մարտահրավերները։

Պարոն Վիլսոնը ներկայացրեց կազմակերպության նպատակները, դրա գործունեությունը, իրականացվող ծրագրերը և տարածաշրջանային առաջնահերթությունները։

Քննարկվեց ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով դրանց զարգացման հարուստ նախադրյալները, այնպես էլ «Atlantic Council»-ի հնարավոր աջակցությունը Հայաստանում վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Ավելին
Back to top button