ՆորություններՔո ձայնը

Հարգելի պատգամավորներ, այսօր մեկնարկելու է ձեր ընտրողների քայլարշավը որպես բողոք ձեր կողմից վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշման դեմ

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
տեղյակ եմ պահում, որ այսօր Ազգային ժողովի այգուց մեկնարկելու է ՁԵՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ քայլարշավը որպես բողոք ՁԵՐ ԿՈՂՄԻՑ վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշման դեմ, որը բացարձակապես անտեսում է մեր՝ ընտրողներիս, ՀՀ քաղաքացիների, գրպանից վճարված 400000 դոլար արժողությամբ փորձագիտության արդյունքները, անտեսում է և հանրությունից գաղտնի է պահում 2016 թ. Սերժի իշխանության և համակարգի պայմաններում ստացված ՇՄԱԳ-ի Շրջակա միջավայրի նախարարության մինչև սեպտեմբերի 4-ը խոստացված նոր գնահատականը, ոտնահարում է ազդակիր համայնքի միանշանակ պատասխանն իրենց տարածքում հանք շահագործելու դեմ, և ըստ էության խախտում է հեղափոխության հռչակած հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդահեն քաղաքականությունը: Դուք պատվիրակված եք հենց այդ սկզբունքները պաշտպանելու, այլ ոչ թե աշխատելու որպես Նիկոլի կցորդ և անհասկանալի որոշումներ դակող:

Միացեք այսօրվա բողոքի շարժմանը, հրավիրեք արտահերթ նիստ և բացատրություններ պահանջեք ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ վարչարարին և իր թիմին: Հանրությանը չի տրվել ՈՉ ՄԻ ՈՂՋԱՄԻՏ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ, թե ինչու պիտի հանքը շահագործվի, ՉԻ ՏՐՎԵԼ ՈՉ ՄԻ ՈՂՋԱՄԻՏ բացատրություն, թե ԷԼԱՐԴ-ի մատնանշած ելակետային խեղաթյուրված, սխալ գնահատված տվյալների պարագայում ինչպես է հնարավոր խոսել որևէ կառավարելի վտանգների մասին, որոնք նույնիսկ տեսականորեն են անկառավարելի: “Հորս արև լավ կլինի” հիմնավորումը չի ընդունվում ոչ Լիդիանի, ոչ էլ իրեն միակ որոշում կայացնելու մենաշնորհ վերագրող վարչապետի շուրթերից: Անկախ նրանից, թե ում շնորհիվ և ինչպես եք հայտնվել Ազգային ժողովում՝ ԴՈՒՔ ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ, քանի որ ձեր նշանակած կառավարությունն է մեր գլխին բերում այս աղետը: Եղեք խիզախ և սկզբունքային, “թիմ պահելը” երկրի և ձեր ընտրողի հաշվին ոչ միայն անազնիվ է, այլև կործանարար երկրի ինստիտուտները և նախևառաջ անկախ օերնսդիր մարմինը կայացնելու գործում:

Չեմ ուզում անուն առ անուն նշել, քանի որ այլևս ոչ մեկիդ ազնվությանը չեմ վստահում: Ինքնուրույն գործիչ լինելու քննությունը ձեր ընտրողը կընդունի այսօր Ազգային ժողովի փակ/բաց դռների առջև:
Չեմ հավատում, որ տեքստս այնքան է նմանվել այն տեքստին, որ գրում էի ՀՀԿ դեպուտատներին մայիսի մեկի նախօրեին:
Դաժեվյու
https://www.facebook.com/events/2392376381033900/2393577170913821/?notif_t=plan_mall_activity&notif_id=1568194846586198

Ավելին
Back to top button
Close