Նորություններ

Ամուլսարի հարցը կարող է լուծվել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի միջոցով

Ամուլսարի հանքավայրի հարցը կարող է լուծվել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի միջոցով։ Այսօր Խորհրդարանում  լրագրողների հետ  զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ըստ պատգամավորի, եթե  ջերմուկցիների համար իշխանությունների բացատրությունները կլինեն անընդունելի, ապա դա ունի շատ հասարակ լուծում։

«Կարելի է նախաձեռնել եւ անցկացնել հանրաքվե՝ իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության և ըստ այդմ՝ անել հաջորդ քայլերը։ Եթե, ենթադրենք, հանրաքվեի արդյունքով հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետներով, որոնք ունեցել է։ Եվ կհայտնվեն թիմեր, որոնք կասեն՝ մենք կգանք և Ամուլսարը կփակենք։ Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկատարի»:

Պատգամավորը համոզվածէ  նաեւ, որ «Իմ քայլը»  մեծ վստահություն է վայելում հանրության շրջանակներում:

«Հասարակությունը կարող է  չվստահել իշխանության առանձին անդամների, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է։

Եւ ես չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։ Դա քաղաքակիրթ լուծում  է, որ բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին ընդունի, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի ամենաբարձր աստիճանը»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։

 

Ավելին
Back to top button