ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մայրը, ով անընդմեջ 10 տղա է ունեցել, վերջապես աղջիկ է լույս աշխարհ բերել

Մեծ Բրիտանիայում բնակվող Բրետներ զույգը միշտ ցանկացել է դուստր ունենալ, սակայն ծնվում էին միայն տղաներ, եւ երբ ընտանիքում արդեն 10 տղա կար, վերջապես աղջիկ է ծնվել:

2 տարի առաջ լույս աշխարհ բերելով իր կրտսեր որդուն, Ալեքսիս Բրետը դարձավ Մեծ Բրիտանիայում առաջին մայրը, ով անընդմեջ 10 տղա է ունեցել: Նա այլեւս չէր պատրաստվում ծննդաբերել, սակայն կյանքը նրա եւ նրա ընտանիքի համար փոքրիկ անակնկալ էր պատրաստել՝ նոր համալրում: Վերջերս Ալեքսիսը 11-րդ անգամ մայր դարձավ: Նա 39 տարեկան է եւ երջանիկ է իր մեծ ընտանիքում:

Նորածին աղջկա անունը Քեմերոն է: Ինչպես նշում են երջանիկ ծնողները, փոքրիկը փոխել է իրենց կյանքը: 2-17 տարեկան բոլոր եղբայրները խիստ ուշադիր են իրենց քրոջ նկատմամբ:

«Որոշ մարդիկ կարծում են, որ մենք պետք է արտոնություններ ստանանք, սակայն դա այդպես չէ: Դեյվիդը լավ աշխատանք ունի, իսկ դա նշանակում է, որ մենք անգամ երեխայի նպաստ ստանալու իրավունք չունենք»,-պատմում է Ալեքսիսը:

Նրա ամուսինը գնացքի մեքենավար է, աշխատանքի է գնում վաղ առավոտյան՝ ամբողջ օրը թողնելով կնոջն ու երեխաներին: Ալեքսիսի համար շատ դժվար է: Նա շաբաթական մոտ 50 անգամ լվացք է անում, բնակարանը մաքրում օրական 7 անգամ:

Այնուամենայնիվ, զույգը երջանիկ է, եւ համարում է, որ միայն հիմա կարելի է ընտանիքը համարել լիարժեք:

Աղբյուր՝ pressa.tv

Ավելին
Back to top button