ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ավստրիայի մարզադաշտերից մեկում անտառ է աճում

Ավստրիական Կլագենֆուրտ քաղաքի Վյորտերզեե մարզադաշտում մի մեծ անտառ է աճում՝ շուրջ 300 ծառերով:

Շվեյցարացի նկարիչ Կլաուս Լիտմանը դիզայներ Էնցո Էնեայի հետ համատեղ մարզադաշտում ստեղծել է «Forest — բնության անսահման գրավչությունը» ինստալյացիան:

Անտառը բաղկացած է ծառերից, որոնք բնորոշ են Կենտրոնական Եվրոպայի անտառներին:

Լիտմանը ոգեշնչված է եղել նկարիչ Մաքս Պեյնտների «Բնության անսահման գրավչությունը» աշխատանքով, որը նկարագրում է հակաուտոպիական ապագան: Պեյնտներն առաջին անգամ այդ նկարը տեսել է ավելի քան 30 տարի առաջ, եւ այն կենսական դարձնելու հայեցակարգը մնացել է մինչ օրս:

Այցելուները կարող են այդ զարմանահրաշ անտառ այցելել ցանկացած ժամանակ՝ ժ.10:00-22:00-ն: Մուտքն ազատ է:






 

Աղբյուր՝ pressa.tv

Ավելին
Back to top button