ՄիջազգայինՆորություններ

18 տարի առաջ այս օրն ահաբեկչական հարձակումների հետևանքով ԱՄՆ-ում մահացավ շուրջ 3000 մարդ

18 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 11-ին, մահապարտ ահաբեկիչների հարձակումներ իրականացրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հարձակումները տեղի ունեցան «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները բաժանվում են չորս խմբերի և առևանգում են չորս մարդատար ինքնաթիռներ։ Նրանք երկու ինքնաթիռ ոչնչացնում են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայված է Նյու Յորք քաղաքում: Աշտարակը փլուզվել և հրդեհ է բռնկվել:

Երրորդ ինքնաթիռը ուղղորդվեց Պենտագոնի շենքի վրա, որը տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել են կանխել ահաբեկիչներին, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է Փենսիլվանիայում:

19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացավ շուրջ 3000 մարդ, շատերն անհայտ կորել են: Զոհվեց ԱՄՆ և ևս 91 պետությունների քաղաքացի: Փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվեցին Նյու Յորքի հրշեջ դեպարտամենտի 341 հրշեջ և 2 բուժաշխատող, 60 ոստիկան եւ շտապօգնության 8 աշխատակից:

  • 2001 թվականի սեպտեմբերի 11-ի American Airlines չվերթ 11, Բոինգ 767-200 ինքնաթիռը բախվել է հյուսիսային աշտարակի (ՀԱԿ-1) հյուսիսային կողմին, մոտավորապես 94-98 հարկերի մակարդակում:
  • Չվերթ 175 United Airlines, ինքնաթիռ Բոինգ 767-200, բախվել է հարավային աշտարակի (ԱՀԿ-2) հարավային կողմին՝ մոտավորապես 78-85 հարկերի մակարդակում: Այս իրադարձությունը նկարահանվել է հեռուստատեսային նկարահանող խմբերի կողմից:
  • Չվերթ 77 American Airlines, ինքնաթիռ Բոինգ 757-200, բախվել է Պենտագոնի շենքին 9:37:46-ին:
  • Չվերթ 93 United Airlines, ինքնաթիռ Բոինգ 757-200, ընկել է Փենսիլվանիայի հարավարևմտյան մասում՝10:03:11-ին: Վթարի վայրը գտնվում է Վաշինգտոնից 240կմ դեպի հյուսիս:

Ինքնաթիռի բախման արդյունքում հարձակման օրն ավերվեց ԱՀԿ երեք շինություն: Երեք դեպքերում ահաբեկիչները սպառնացել են պայթեցնել ինքնաթիռը, բայց հետաքննությունը ցույց տվեց, որ, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչները չեն ունեցել պայթուցիկներ:

Համաձայն 93 չվերթի ձայնային ինքնագրի վերծանման՝ անձնակազմն ու ուղևորները փորձել են վերցնել ինքնաթիռի վերահսկողությունն այն բանից հետո, երբ բջջային հեռախոսներով իմացել են, որ մյուս առևանգված ինքնաթիռները բախվել են ԱՀԿ աշտարակներին:

Տեղի ունեցող իրադարձություններն ամբողջ ԱՄՆ տարածքում առաջացրին լայնամասշտաբ տեղեկատվական քաոս: Բոլոր կոմերցիոն ավիաչվերթները չեղարկվեցին: Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ և Կանադայի տարածքում վայրէջքի բերվեցին քաղաքացիական բոլոր թռչող սարքերը, բացառությամբ ոստիկանությանը պատկանող կամ բժշկական թռիչքներ իրականացնող սարքերի:

 

 

Ավելին
Back to top button
Close