Նորություններ

Արտակարգ դեպք Շենգավիթի դատարանի նստավայրում. 43-ամյա կին դատապարտյալը ինքնասպանության փորձ է կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին նշված դատարանում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանի շենքում Աբովյան քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 43-ամյա Ինգա Հ.-ն, ով դատապարտվել է ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, դատական նիստի ժամանակ ինքնասպանություն գործելու նպատակով կուլ է տվել ածելիի շեղբեր:

Նշված դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական (կանանց գաղութ) հիմնարկում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close