ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

«Դուք ընտրվել եք Հայաստանը մաքրելու մանդատո՛վ, իսկ դուք ասում եք՝ կմաքրե՜նք, բայց օրենքի այս «պիպիչը» խանգարում է…»

«Մեր ողնաշարի խնդիրն էր, պետական ողնաշարի, 9 ամիս ԱԺ կողմից անտեսվեց: Չի արվել անհրաժեշտը: Առնվազն Վահե Գրիգորյանի ընտրվելու պահից գիտեինք, որ կար ճգնաժամ, հաջորդ օրը սահմանադրական մարմինները՝ կառավարությունը, նախագահի ինստիտուտը և դատարանների ժողովը, պետք է գործեր»,- անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանում ստեղծված թնջուկին՝ ասում է «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

«Հակառակ կողմը» հաղորդման մյուս կողմը՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը, բացատրում է, որ ամեն ինչ պետք է արվի, և երկրում պետք է կարգուկանոն սահմանվի օրենքի տառին համապատասխան, և շատ մանրուքներ կան, որ իշխանությունից դուրս գտնվող մեկը չի էլ պատկերացնում:

«Այդ մանրուքների մեջ սատանան է: Պետության տերը կանգնել է դրսում և ասում է՝ ես ուզում եմ է՛ս: Ու դուք տանտերն եք, ասում եք՝ չենք ուզում մեբելը էստեղ լինի, ու մեբելն ասում է՝ իյա՜, դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ իմ ռուչկեքը սենց են:

Այդ գրված տառային բաները ավելի չպիտի լինեն, քան մենք:

Մենք որ ընտրում էինք Ձեզ, ասում էինք՝ գնացեք, մտեք նյուանսների մե՞ջ, թե՞ ասում էինք՝ մաքրե՛ք Հայաստանը: Դուք ընտրվել եք Հայաստանը մաքրելու մանդատով, իսկ դուք ասում եք՝ կմաքրե՜նք, բայց օրենքի այս «պիպիչը»…»:

«Մաքրելու ենք և օրենքի տառին էլ հավատարիմ ենք մնալու»,- ասում է պատգամավորը:

Ավելին
Back to top button