ՄիջազգայինՆորություններ

Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:

«Երեկ երեկոյան ես Ջոն Բոլթոնին հայտնել եմ, որ իր ծառայությունները Սպիտակ տանն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չեմ նրա մի շարք առաջարկների հետ: Այդ պատճառով ես խնդրեցի նրան հրաժարական ներկայացնել, ինչն էլ նա արել է այսօր առավոտյան»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի անունը:

Ավելին
Back to top button
Close