Նորություններ

Հայաստանը Քրեակատարողական հիմնարկներում մահացության ցուցանիշներով «առաջատարն» է ԵՄ երկրների նկատմամբ

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին Գյումրիում կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։

Նշենք, որ օրը ևս պատահական չէր։ Ամեն տարի սեպտեմբերի 10-ը նշվում է՝ ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր։ Քննարկման ձևաչափը ի սկզբանե կառուցողական էր, նպատակը միտված էր բացահայտելու ՔՀԿ-ներում ինքնասպանությունների դրդապատճառները և ներկայացնել դրանց կանխարգելմանն ուղղված գործողություններ, վերհանելու ազատությունից զրկված մարդկանց առողջության պահպանման խնդիրները։

Հիշեցնենք, որ 2010 թ.-ից սկսած՝ ամեն տարի, Հայաստանում արձանագրվել է ազատազրկվածների մահացության ամենաբարձր ցուցանիշը (այն գրացված միջինից 2 անգամ ավելի է)Եվրախորհրդի անդամ երկրներում : ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի հունվարից 4 քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 13 դեպք, որոնցից 6-ը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, 4-ը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2-ը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, իսկ 1-ը՝ «Հրազդան» ՔԿՀ-ում: Այսպեսով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք. 2-ը մահացել են քաղաքացիական բժշկական հաստատություններում հիվանդության պատճառով, իսկ 2-ը ինքնասպանություն են գործել:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 2 դեպք: Մահացության պատճառը եղել է հիվանդությունը:

«Հրազդան» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 1 դեպք: Այստեղ ևս մահացության պատճառը եղել է հիվանդությունը: «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 6 դեպք, որոնց պատճառը դարձյալ եղել է հիվանդությունը: Նշված 13 մահվան դեպքերով քրեակատարողական հիմնարկներում հարուցվել է մեկ քրեական գործ, իսկ մյուս դեպքերով նյութերի նախապատրաստումն իրականացվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների և ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից:

Ըստ այդմ՝ մահվան մյուս դեպքերով քրեական գործերի հարուցված լինելու կամ դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվությանը ՀՀ արդարադատության նախարարությունը չի տիրապետում: Քննարկմանը մասնակից բանախոսները նշում են՝ մահացության պատճառ հանդիսացող հանգամանքների մասին։

«Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը չպետք է կապենք միայն առողջության խնդիրների հետ, այլ՝ դիտարկենք համալիր՝ նկատի ունենալով նաև կադրերի համալրվածության խնդիրները, սննդի որակը և այլն»,- ասում է ՀՀ ԱՆ ՔՀԿ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ՝ Նարե Հովհաննիսյանը։

Բանախոսներից Տիգրան Դովլաթյանը կարծում է, որ «Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում պետք է լինի հոգեբան, ով կհետևի և կուղղորդի ինքնասպանության հետ կապված մտքեր ունեցող անձանց։ Սակայն հոգեբանի առկայությունը ՔԿՀ-ում դեռևս բավարար չէ, պետք է ապահովել նաև նրա մասնագիտական հմտությունները, վերապատրաստումը և նեղ խնդիրների հետ աշխատելու կարողությունը»։

ՔՀԿ-ներում մահացության դեպքերը կապված են նաեւ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու հետ։

 

Ավելին
Back to top button