ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Երկիրն ունի տեր, և երկրի տերը ժողովուրդն է». պատգամավորը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին

«Երկրում ընթանում են բուռն ժողովրդավարական գործընթացներ, և այդ գործընթացները չպետք է երբևէ համեմատել անարխիայի հետ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով հայտարարություններին, թե երկիրն անտեր է.

«Երկիրն ունի տեր, և երկրի տերը ժողովուրդն է, ով իր ազատ կամարտահայտման միջոցով ընտրել է իշխանություններին»:

Պատգամավորն ասում է՝ երկրում անիշխանության որևէ հատկանիշ չի տեսնում, և որևէ մեկը դրանք չի էլ կարող ներկայացնել:

Անդրադառնալով Ամուլսարի խնդրին՝ պատգամավորն ասաց. «Մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ վարչապետը գործում է հանուն ՀՀ-ի և հանուն հայ ժողովրդի, հետևաբար պետք է ականջալուր լինեն վարչապետի կոչին, հատկապես, որ այս պահի դրությամբ հանքի շահագործում չի լինելու, ընդամենը կարող են լինել շինարարական աշխատանքներ»:

Ավելին
Back to top button