Նորություններ

Ամերիկահայ քաղաքական գործիչները կկազմեն փորձագիտական խումբ Հայկական համագումարի Ազգային քարոզչական կոնֆերանսում

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հայտարարում է, որ քաղաքականության մեջ ակտիվ ամերիկահայեր կկազմեն «Քարոզչության կարևորությունը» թեմայով փորձագիտական խումբ՝ երկուշաբթի, 2019թ.-ի սեպտեմբերի 16-ին Վաշիգտոնում կայանալիք Համագումարի Ազգային քարոզչական կոնֆերանսի ժամանակ:

Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյան, Քիթ Նահիգյան, Միչիգան նահանգի ներկայացուցիչ Մարի Մանուկյան և Ջոն Ջամյան Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ՝ Ադրին Նազարյանը, նախագահ Դոնալդ Թրամփի Անցումային խմբի գործադիր տնօրեն և «Նահիգյան ռազմավարություններ»-ի նախագահ ու հիմնադիր՝ Քիթ Նահիգյանը, Միչիգան նահանգի ներկայացուցիչ՝ Մարի Մանուկյանը, և նախագահ Ջորջ Ու. Բուշ վարչակազմի ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտի ծովային վարչության ղեկավար և Միչիգանի նախկին օրենսդիր Ջոն Ջամյանը կկազմեն փորձագիտական խումբ, որի քննարկումը վարելու է MacAndrews & Forbes Holdings-ում Կառավարության հարցերով փոխնախագահ և Կոնգրեսում նախկին աշխատակազմի ղեկավար՝ Էլիս Քենդերյան Արոնսոնը:

«Կառավարական հարաբերությունների և լրատվամիջոցների հաղորդագրության ոլորտներում փորձ ունեցող ամերիկահայերի այս պանելային քննարկումը, ներկայիս և նախկին ընտրված պաշտոնյաների հետ մեկտեղ, ընձեռում է լուրջ հնարավորություն՝ ոգեշնչել կոնֆերանսի մասնակիցներին՝ քարոզել ԱՄՆ–Հայաստան ավելի ամուր հարաբերություններ»,- ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերություների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը Հայկական Համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանի, Հայկական Համագումարի Հարավային Կալիֆոռնիայի տարածաշրջանային խորհրդի անդամ Հելեն Հայգի և Սարգավագ Դանիել Այդենյանի հետ Օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը ներկայացնում է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 46-րդ շրջանը, որն իր մեջ ներառում է Հոլիվուդ Հիլզը, Բալբոա լիճը, Նորթ Հիլզը, Նորթ Հոլիվուդը, Պանորամա Սիթին, Շերման Օքսը, Ստուդիո Սիթին, Տոլուկա լիճը, Վելի Գլենը, Յունիվերսալ Սիթին, Վան Նայսը և Վելի Վիլիջը: 2012թ.-ին իր ընտրվելուց ի վեր նա Կալիֆոռնիայում հայերի աջակցմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ է առաջնորդել, ներառյալ՝ Թուրքիայի հետ տնտեսական կապերի խզման ակտը և Հայոց ցեղասպանության պաշտոնական վերահաստատումը, ինչպես նաև իր աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի միջև կապերի ամրապնդման և Հայաստան և Արցախ այցելող տարբեր նահանգների իր գործընկեր ընտրված պաշտոնյաների և գործարար առաջնորդների պատվիրակություններ գլխավորելու հարցերում:

Ընտրվելուց առաջ, Օրենսդիր մարմնի անդամ Նազարյանը ծառայել է որպես Փոլ Կրեկորյանի աշխատակազմի ղեկավար՝ Կրեկորյանի 2 պաշտոնավարումների ընթացքում՝ Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի մեծամասնության ղեկավարի օգնականի ժամանակ և Լոս Անջելեսի (քաղաք) խորհրդի անդամի ժամանակ: Նա նաև եղել է կոնգրեսական Բրեդ Շերմանի օգնականը, մասնակցել է հեղինակավոր CORO կրթաթոշակին՝ հանրային կապերի ոլորտում և նախկին նահանգապետ Գրեյ Դեյվիսի կողմից նշանակվել է Կալիֆոռնիայի առևտրի գործակալության հատուկ օգնական:

Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտ Քիթ Նահիգյանը 2019թ. ծրագրի փորձնակների հետ

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ քաղաքական արշավների խորհրդատուի, նախագծողի և ղեկավարողի բարձր մակարդակի 27 տարվա փորձ ունեցող, փորձառու Քիթ Նահիգյանը աշխատել է նահանգապետների, Կոնգրեսի անդամների համար և ծառայել Սպիտակ տանը՝ Բուշ ավագի վարչակազմի ներքո: Նրա աշխատանքը նրան աշխարհով մեկ է տարել՝ տասնյակ երկրներ և պետության համարյա յուրաքանչյուր նահանգ: Ի թիվս այլ պաշտոնների, Քիթը ծառայել է որպես Միացյալ Նահանգների փոխնախագահի հատուկ օգնական, Նյու Ջերսիի նահանգապետի հատուկ օգնական, առողջապահության և մարդկային ծառայությունների (HHS) քարտուղարի խորհրդական և Կոնգրեսական Միշել Բախմանի 2012թ.-ի նախագահական քարոզարշավի ղեկավար:

2000թ.-ին նա հիմնեց «Նահիգյան ռազմավարություններ»-ը՝ Վաշինգտոնում գործունեություն ծավալող ռազմավարական հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի լիարժեք ծառայություններ մատուցող ընկերություն, որը ծառայում է պետական և մասնավոր հատվածներում բազմաբնույթ արդյունաբերական կազմակերպությունների: Իր կարիերայի բազմաթիվ ձեռքբերումներից կարելի է առանձնացնել Նահիգյանի աշխատանքը վեց նախագահական քարոզարշավների համար, Պետքարտուղարի խնդրանքով ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի (HHS) հաղորդագրությունների առաջնահերթությունների կառավարումը, ինչպես նաև Medicare Part D դեղատոմսերի վերաբերյալ քարոզարշավի և HHS կանխարգելման և արժեքի վրա հիմնված քարոզարշավի համակարգումը: Նա ԶԼՄ-ների հետ աշխատելու զգալի փորձ ունի և հաճախակի մեկնաբանությունների աղբյուր է դարձել ազգային լրատվամիջոցների համար, ներառյալ ՝ Washington Post, New York Times, Boston Globe, Wall Street Journal, ABC, CNN, NBC, CBS, Fox News, NPR, եւ ուրիշներ:

Միչիգան նահանգի ներկայացուցիչ Մարի Մանուկյանը Միչիգանի Ներկայացուցիչների պալատում ներկայացնում է օրենսդրական նախագիծ, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Միչիգան նահանգի ներկայացուցիչ Մարի Մանուկյանը ծառայում է իր առաջին ժամկետում՝ ներկայացնելով Միչիգան նահանգի 40-րդ շրջանը, որն իր մեջ ներառում է Բիրմինգհեմը, Բլումֆիլդ Հիլզը, Բլումֆիլդ Թաունշիփը և Ուեսթ Բլումֆիլդ Թաունշիփի մի մասը: 27 տարեկան հասակում նա 100-րդ օրենսդիր մարմնում ծառայող ամենաերիտասարդ կինն է և առաջին ամերիկահայ կինը, ով ծառայում է Միչիգանի Ներկայացուցիչների պալատում: Նախքան օրենսդիր մարմնին միանալը, ներկայացուցիչ Մանուկյանը ծառայել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում՝ տարբեր պաշտոններում:

Ներկայացուցիչ մանուկյանը երրորդ սերնդի ամերիկացի է, ում մեծ պապերն ու տատերը եկել էին ԱՄՆ 1920-ականներին՝ փախչելով Հայոց ցեղասպանությունից: Նա նաև Միչիգանում Հայոց ցեղասպանության կրթության հանձնաժողովի խորհրդի անդամ է: Նա իր և՛ բակալավրի և՛ մագիստրոսի աստիճանները ստացել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Էլիոթի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Ներկայացուցիչ Մանուկյանը Դիրբորնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու անդամ է:

Միչիգան նահանգի նախկին սենատոր Մարտի Նոլենբերգը և Հայկական համագումարի Միչիգանի հանձնաժողովի ղեկավար Ջոն Ջամյանը նախքան իր նշանակումը և Միացյալ Նահանգների Սենատի կողմից իր հաստատումը ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտի ծովային վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, Ջոն Ջամյանը 2001- 2002թթ.-ին ծառայում էր որպես Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն: Այսօր նա հանդիսանում է Հայկական համագումարի Միչիգան նահանգային կամավոր տնօրեն և գլխավորում է Համագումարի նախաձեռնությունները Մեծ լճերի շրջանում:

Ջամյանն առաջին ամերիկահայ պաշտոնյան է, ով ընտրվել է Միչիգանի Ներկայացուցիչների պալատում: 1991-1996թթ.-ին նա ծառայել է Միչիգանի 40-րդ շրջանում, իսկ պաշտոնավարման ընթացքում հովանավորել է Միչիգանի պալատի ցեղասպանության բանաձևեր: Պաշտոնավարելով որպես Միչիգանի օրենսդիր՝ նույն տարիներին ծառայել է որպես Նավահանգստի և ծովային հարցերի պալատի աշխատանքային հանձնաժողովի նախագահ: Նրա աշխատանքը ներառում էր նաև զեկույցների ներկայացում Միչիգան նահանգի միջմոդալային տրանսպորտային նախաձեռնությունների մասին:

Համայնքի երկարամյա ակտիվիստ Ջամյանը հանդես է եկել նաև որպես համանախագահ՝ ի պատիվ նախկին սենատոր Բոբ Դոլի (Հանրապետական-Կանզաս) և նախագահ Ջորջ Ու. Բուշի կազմակերպվող միջոցառումներում և կազմակերպել բազմաթիվ դրամահավաքներ տեղական և ազգային քաղաքական գործիչների համար: Նրա դերը շատ կարևոր էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին համանախագահ, կոնգրեսական Ջո Նոլենբերգին (Հանրապետական-Միչիգան) և բազմաթիվ այլ պետական պաշտոնյաներին հայ համայնքին ներկայացնելու հարցում: Նա նաև օգնեց ստեղծել Միչիգանի առաջին Հայ-ամերիկյան հանրային հարցերի հանձնաժողովը: Նա հանդիսանում է Դեթրոյթի Սբ. Հովհաննես հայկական եկեղեցու և Վարդանի ասպետների տղամարդկանց ակումբի անդամ, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության կրթության հանձնաժողովի ակտիվ անդամ, որին օգնել է 2016թ.-ի պալատի 4493 օրինագծի ընդունման հարցում՝ Ցեղասպանության ուսուցում. Նահանգապետի խորհրդատվական խորհուրդ և ուսումնական պլան ու գնահատում:

Էլիս Քենդերյան Արոնսոնը Համագումարի 2019թ. Թերջենյան-Թոմաս ծրագրի փորձնակների հետ Էլիս Քենդերյան Արոնսոնը MacAndrews & Forbes Incorporated-ում կառավարական հարաբերությունների ավագ փոխնախագահն է. MacAndrews & Forbes Incorporated-ը մասնավոր դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է, որը բաժնեմասեր ունի հանրային առևտրով զբաղվող և մասնավոր ձեռնարկությունների լայն շրջանակներում: Ընթացիկ հոլդինգները ներառում են արդյունաբերության լայն շրջանակի առաջատար մասնակիցների, որոնք ընդգրկում են կոսմետիկայի, կենսատեխնոլոգիայի, խելացի մեդիա մատակարարման, կրթական ծառայությունների, ֆինանսական ծառայությունների և ազգային պաշտպանության ոլորտները:

Իր ներկայիս պաշտոնից առաջ Էլիսը ավելի քան տասներկու տարի անցկացրեց Կոնգրեսում՝ սկսած 1996թ.-ից՝ աշխատելով այն ժամանակվա Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կազմում: 1997թ.-ին նա հեռացավ հանձնաժողովից՝ 1997-2000թթ. կոնգրեսական Հովարդ Պ. «Բաք» Մաքքեոնի (Հանրապետական-Կալիֆոռնիա) օրենսդիր օգնական աշխատելու համար՝ անդրադառնալով ռազմական և առողջապահական խնդիրներին: 2000թ.-ին Էլիսը միացավ կոնգրեսական Ջիմ Սաքսթոնի (Հանրապետական-Նյու Ջերսի) աշխատակազմին՝ որպես օրենսդիր տնօրեն՝ պատասխանատու լինելով նրա Վաշինգտոնի գրասենյակում օրենսդիր բաժնի կառավարման համար: 2003թ.-ին նրան նշանակում են ավելի բարձր պաշտոնի՝ աշխատակազմի ղեկավար, որտեղ նա վերահսկում էր Վաշինգտոնում նրա բոլոր օրենսդրական և քաղաքական գործողությունները, այդ պաշտոնում ծառայելով մինչև 2008թ.:

Քարոզչական կոնֆերանսի հիմնական զեկուցողն է Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործող նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն (CEO) Դեյվիդ Բոհիգյանը: Բոհիգյանը ադմինիստրացիայում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող ամերիկահայ պաշտոնյան է և անցած տարի պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան: OPIC-ը տարիներ շարունակ օգնել է Հայաստանում բազմաթիվ նախագծերի ֆինանսավորմանը:

Ի հավելումն ճաշկերույթին, Ազգային քարոզչության կոնֆերանսը և Գալան ներառում է այլ քննարումների շարքեր, հանդիպումներ Ներկայացուցիչների պալատում ու Սենատում և Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերությունները փառաբանող կոնգրեսական տոնակատարություն:

 

Back to top button
Close