ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ակնհայտ է, որ Ամուլսարի խնդիրը կարող է լուրջ լարվածության և նույնիսկ ներքաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ». քաղաքագետ

«Կարծում եմ՝ որոշակի լարվածություն կառաջանա Ամուլսարի հանքի շուրջ, որովհետև կան քաղաքական ուժեր և բնապահպաններ, ինչպես նաև բնակիչներ, ովքեր որևէ փոխզիջման այս հարցով պատրաստ չեն և չեն էլ ցանկանում և պահանջում են միայն ու միայն դադարեցնել հանքի շահագործումը»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին:

Քաղաքագետի համոզմամբ՝ ակնհայտ է, որ այս խնդիրը կարող է լուրջ լարվածության և նույնիսկ ներքաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ, և շատ հնարավոր է, որ նույնիսկ իշխանության ներսում սա լուրջ ճգնաժամի բերի:

«Մենք գիտենք, որ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս Ամուլսարի հանքի շահագործման դեմ, և հնարավոր է նույնիսկ որոշ պատգամավորներ դուրս գան իշխող խմբակցությունից»:

Արմեն Վարդանյանն ընդգծում է նաև. «Այժմ Նիկոլ Փաշինյանը երկու քարի արանքում է կանգնած՝ կամ պետք է դուրս գա քաղաքական այն ուժերի դեմ, ովքեր դեմ են հանքի շահագործմանը, և նաև ճգնաժամի առաջ կանգնի, վարկանիշի կորուստ ունենա, կամ դուրս գա միջազգային խոշոր ընկերության դեմ, և այստեղ էլ շատ լուրջ ռիսկեր կան»:

Քաղաքագետը չի բացառում՝ զանգվածային ըմբոստացումներ կլինեն այս հարցի շուրջ:

 

Ավելին
Back to top button
Close