ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Չկա բացարձակ ճիշտ պատասխան». «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելու մասին

«Կամայական նման հանքի շահագործում ունի ռիսկեր, այլ հարց է, թե այդ ռիսկերի ի հայտ գալու հավանականությունն առանձին-առանձին և կոմպլեքս միայն ինչքան կարող է լինել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը՝ կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Պատգամավորի խոսքերով՝ հանքի շահագործման թույլտվությունն արդեն իսկ տրված էր, և այս պահի դրությամբ ներկա կառավարությունը մեկ հարց ուներ լուծելու՝ արդյոք առկա են բավարար ապացույցներ, որպեսզի հանքի շահագործման թույլտվությունը տրվի, թե ոչ:

Ինչ վերաբերում է հանրային տրամադրություններին, պատգամավորն ասում է, օրինակ, բնապահպանների համար կամայական հանքի շահագործում անընդունելի է, բայց մի բան ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք ռազմավարական լուծում.

«Բնապահպանությանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու, այսինքն՝ է՛լ ավելի բարձր ստանդարտներ են ներդրվելու հանքարդյունաբերության ոլորտի խաղացողների համար»:

Ավելին
Back to top button
Close