ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչու Հիտլերի օրոք Գերմանիայում մասսայաբար թողեցին ծխելը

Ծխախոտը 20-րդ դարի սկզբին եվրոպացիների շրջանում մեծ մասսայականություն էր վայելում, եւ Գերմանիայի կառավարությունը՝ Երրորդ Ռեյխը, ակտիվ փորձեր ձեռնարկեց իր քաղաքացիներին ծխախոտի կախվածությունից ձերբազատելու ուղղությամբ՝ ծխելու դեմ համակարգված պայքար հայտարարելով:

Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայում թոքերի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշն աճեց: Օնկոլոգիական հիվանդությունների թվի ավելացման պատճառը, հնարավոր է, ոչ միայն ճակատում մարտնչող զինվորականների հակումն էր ծխախոտի հանդեպ, այլեւ գազերը, ծուխը, փոշին, վիտամինների պակասը եւ այլն: 1939թ.-ին գերմանացի բժիշկները հաստատեցին այն տեղեկատվությունը, որ հենց ծխելն է դարձել թոքերի քաղցկեղի հիվանդությունների հաճախակիացման պատճառ:

Պատանի եւ երիտասարդ տարիներին Ադոլֆ Հիտլերը մոլի ծխող էր, սակայն հետագայում նա որոշեց հրաժարվել այդ  կործանարար սովորությունից, քանի որ սիգարետի համար չափից դուրս շատ գումար էր վատնում: 30-ական թվականների սկզբին Հիտլերը հրաժարվեց նաեւ ոգելից խմիչքներից եւ մսամթերքից: Ամբողջ ուժն ու կորովը նա կենտրոնացրեց իր գաղափարախոսության տարածման վրա:

Երբ Հիտլերը թողեց ծխելը, դա ավելի հիմնավոր պատճառ դարձավ, որ Գերմանիայի քաղաքացիները մասսայաբար հրաժարվեին ծխելուց, շատ ավելի հիմնավոր, քան բժիշկների հետազոտություններն էին:

Ավելի ուշ գերմանացի հետազոտողները հայտարարեցին, որ ծխելը խանգարում է զինվորականներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Հայտնի դարձավ, որ գերմանացի ծխող զինվորականներն ավելի հաճախ են կաթված ստանում, տառապում ստամոքսի խոց, աթերոսկլերոզ եւ այլ հիվանդություններով:

Երրորդ Ռեյխը սկսեց ակտիվորեն առաջ մղել հակածխախոտային գաղափարախոսությունը: Մասսայաբար տպագրվում էին թերթեր եւ ամսագրեր, որտեղ մանրամասնորեն նկարագրվում էր ծխախոտի հասցրած վնասները:

30-ականների վերջին Ադոլֆ Հիտլերի հրամանով ծխելն արգելվեց փաստացի բոլոր հասարակական վայրերում՝ դպրոցներում, հիվանդանոցներում, տրանսպորտում եւ այլուր: Ոստիկանության եւ Վերմախտի ծառայողներին արգելվեց աշխատանքային ժամերին սիգարետ օգտագործելը. օրական նրանց հատկացվում էր ընդամենը 6 հատ ծխախոտ:

Հիտլերը եւ Երրորդ Ռեյխի մյուս պաշտոնյաները մշտապես պնդում էին, որ ծխելը խանգարում է հաղթանակին:

Ծխախոտի դեմ պայքարի ռազմավարությունը տապալվեց 1945թ.-ին, երբ Գերմանիան ողողվեց ԱՄՆ-ից բերված սիգարետների ալիքով: Դրանից հետո մինչ օրս Գերմանիայում ծխելու դեմ խիստ պայքար չի ծավալվում, սակայն ծխախոտի գինը Եվրոպայում՝ այդ թվում Գերմանիայում, շատ ավելի բարձր է, քան մյուս երկրներում:

Ավելին
Back to top button
Close