Նորություններ

«ԳԱԶելի» վարորդը խնդրել է ուղևորին ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութ է մտել բուլկի գնելու

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն իր էջում գրել է, որ «ԳԱԶելի» վարորդը խնդրել է ուղևորին ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութ է մտել բուլկի գնելու։

«Ինձ թվում է՝ միայն Հայաստանում կարող է գազելի վարորդը խնդրել ուղևորին, ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութից մի բուլկի կգնի….ուզում եմ դա պատկերացնել Վիեննայում, Փարիզում, լավ հա Մոսկվայում… մի տեսակ չի ստացվում»,- գրել է նա ու կից լուսանկար հրապարակել։

Back to top button
Close