ՆորություններՔո ձայնը

Ազնիվ լինելու հանձնառություն ունեցող վարչապետի խոսքը կա՛մ գեղեցիկ «հոլանդական կտեր» էին կամ «տնտեսական հանրույթին» քցելու «քողարկված» ճանապարհային քարտեզ

Ունիկալ ժողովուրդ ենք։ Ամուլսարի հանքին կողմ հանդես եկողները, որոնք էդ դիրքորոշումը պաշտպանում էին ներդրողին չքցելու ազնիվ մղումից դրդված, հրճվանքով, բավարարված տարածում են վարչապետի խոսքերը, որտեղ նա ամեն խոսքի տողատակում ասում ա, թե մի քիչ ժամանակ տվեք, գրագետ, օրենքի տառին համապատասխան քցենք ներդրողին։

Վարչապետն էլ «ներդրողին չի կարելի քցել», «տնտեսական շահ», «հավասարակշռված շահ» լոզունգները դրոշակ սարքած, իր ելույթում նկարագրում ա ներդրողին քցելու սխեմաները։ Նույն տեքստը նա ԱԺ մեծամասնություն հանդիսացող խմբակցության առաջ ա ասում ու կեսը նիստից դուրս են գալիս ուրախ, թե ներդրողին քցելու ինչ հարմար բան ա մտածել երկրի վարչապետը, մյուս մասը՝ վստահ, որ չնայած հենց նոր քցելու սխեմաները լսեց, բայց մեկ ա՝ կառավարությունը չի կարա քցի ազնիվ ներդրողներին։

Ու հեչ, որ ֆրակցիայի որևէ կեսը հենց իրեն ա շուտով քցված համարելու։ Հեչ, որ էդ պրիմիտիվ կտերը ոչ մի լուրջ մարդու, առավել ևս բորսայական գել ներդրողներին չի համոզելու։ Հեչ, որ ազնիվ լինելու հանձնառություն ունեցող վարչապետի խոսքը կա՛մ գեղեցիկ «հոլանդական կտեր» էին կամ «տնտեսական հանրույթին» քցելու «քողարկված» ճանապարհային քարտեզ։ Դրա հետ մենք պրոբլեմ չունենք։

Վաղը, իհարկե, նույն վստահությամբ կունկնդրենք, թե մեզ անկեղծորեն ինչ ուղերձ ա հղում սիրելի, ազնիվ, անաչառագույն վարչապետը։

Ավելին
Back to top button