Русская служба новостей ГАЛА newsԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Օրենքով գողերի» մասին նախագծի ընդունումից դժգոհ անձինք ինչ էին պահանջում. ՔԿՀ անկարգությունների մասին

«Նախագիծը մի քայլ առաջ է, սակայն եթե պայքարը համալիր բնույթ չկրի, միայն օրենսդրական  մակարդակում փոփոխությունները արդյունք չեն տա»։

«Այն միջադեպերը, որոնք տեղի ունեցան, մասամբ սպասելի էր, որովհետև ցանկացած գործընթաց, որի ընթացքում փորձում ես մաքրել արատավոր, համակարգային բնույթ կրող որոշակի երևույթները, անցնելու է լուրջ խնդիրներով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն՝ անդրադառնալով օրերս Հայաստանի մի շարք քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին:

Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ նախագիծը մի քայլ առաջ է, սակայն եթե պայքարը համալիր բնույթ չկրի, այսինքն օրենսդրականը չուղեկցվի պրակտիկ շատ կոնկրետ քայլերի հետ, ապա մտահոգություն կա, որ միայն օրենսդրական  մակարդակում փոփոխությունները չեն տա այն արդյունքը, որը որպես նպատակ հետապնդվում է:

«Քրեական մշակույթը, որպես այդպիսին, երկար տարիներ փակ հաստատություններում օգտագործվել է որպես ներքին կարգուկանոնի  հաստատման ապահովման միջոց, և հիմա եթե քայլ է արվում այդ ամեն ինչը վերացնելու համար, ապա քրեակատարողական հիմնարկները պետք է այնքան  կարողություն և ներուժ ունենան, որպեսզի այդ գործառույթն արդեն արդյունավետորեն իրենք իրականացնեն… որի համար քրեակատարողական հիմնարկներից պահանջվելու է բավականաչափ մեծ ռեսուրսներ և ժամանակ»:

Ավելին
Back to top button